Միլիոնավոր դրամներ արժեցող գրքերի, հնաոճ իրերի, մետաղադրամների հավաքածու, 3 մեքենա, ֆիլիպինյան պեսո․ Լևոն Բարսեղյանի հայտարարագիրը

Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ԿԸՀ-ին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Նա հայտնել է, որ այրի է, ղեկավարում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերը։

Հայտարարագիրը ներկայացրել է մարտի 15-ին, այն ներառում է 2024-ի փետրվարի 1-ից 2025-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածը։

Եկամուտներ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ից Լևոն Բարսեղյանը ստացել է աշխատավարձ՝ 4,533,750 դրամի չափով։

9,651,678,30 դրամ՝ որպես «Լևոն Բարսեղյան» ԱՁ-ից մուտք։

1,736,17 դոլար ստացել է YouTube-ից՝ որպես գովազդի եկամուտ։

Սամվել Ագիկյանից ստացել է նվիրատվություն՝ 400,000 դրամի չափով։

3,650,000 դրամ նվիրատվություն՝ Արմեն Բարսեղյանից։

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ

29,140,000 դրամ, 4200 եվրո, 3530 դոլար, 58 ֆիլիպինյան պեսո։

Անշարժ գույք

Քաղաքապետի թեկնածուն հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 4 հողամաս, 1 բնակելի տուն, համասեփականատեր է 1 հողամասի, միանձնյա սեփականությամբ ունի հողամաս և շինություն։

Շարժական գույք

Ներկայացված է 2012-ին թողարկված «Ֆորդ ֆոկուս հեչբեկ», 2006-ին թողարկված «Ֆորդ Էսքեյփ Հիբրիդ», 2018-ին թողարկված «Ֆորդ Ֆոկուս Սեդան»։

Թեկնածուի թանկարժեք գույք

Ներկայացված է Սեփական գծանկարների հավաքածու՝ 22 մլն դրամի չափով, Գրքերի հավաքածու, գրադարան՝ 18,5 մլն դրամի չափով, հնաոճ իրերի հավաքածու՝ 9 մլն, և մետաղադրամների հավաքածու՝ 8 մլն դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել