Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` ում է տեսնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում

Սիրելի ժողովուրդ, նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլը անցած բոլոր երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ։ Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար Կառավարությանն առաջարկել Արթուր Նահապետյանի թեկնածությունը, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցութային փուլում։

Նաեւ, շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Մարտիրոսյանին և Գևորգ Քոչարյանին արդյունավետ և օգտակար քննարկումների համար»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել