Սաակաշվիլին 9 տարվա ազատազրկման է դատապարտվել

Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին։ Վրաստանի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել բյուջետային միջոցներից ավելի քան 9 մլն լարի յուրացնելու համար, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։

Սահակաշվիլիի հետ այս գործով ներգրավված է եղել նաև Հատուկ անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և տուգանել 300 հազար լարիով։

Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից, գրում է Эхо Кавказа-ն։ Այսինքն՝ ըստ պատժի, նա կարող է ազատ արձակվել 2030 թվականի հոկտեմբերի 1-ին։ Բացի այդ, Սահակաշվիլիի նկատմամբ դատավարություններ են ընթանում 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի և սահմանի ապօրինի հատման հետ կապված գործերով։

Նրա նկատմամբ նախկինում դատավճիռներ էին կայացվել երկու այլ գործերով՝ Սանդրո Գիրգվլիանիին սպանողներին ներում շնորհելու և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։

Սաակաշվիլիի արձագանքը. «Այն բանից հետո, երբ ոչինչ չգտան, ես փաստացի ցմահ ազատազրկման դատապարտվեցի նախագահի աշխատակազմի ծախսերի համար։ Այսպես է Իվանիշվիլիի մաֆիոզ կլանը պատժում հավատարմությունը երկրին և սերը հայրենիքի հանդեպ»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել