Ռուբեն Վարդանյանի նոր լուսանկարն են հրապարակել ադրբեջանական ԶԼՄ–ները Բաքվի դատարանի դահլիճից։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են՝ ինչ-որ «ականատեսի» տված ցուցմունքի մասին, ով պնդում է, որ Վարդանյանը Ղարաբաղում ստեղծել է «45-50 տարեկան մարդկանց վարձկան ստորաբաժանումներ»։
Արցախի նախկին պետնախարարը հրաժարվում է պատասխանել «դատարանի» հարցերին՝ դա համարելով շոու ու իմիտացիա։ Իր տեսաուղերձում Վարդանյանն ասել էր, որ դատում են ոչ թե իրեն և ևս 15 մարդու, այլ ողջ հայությանը։