Տիգրան Ավինյանը գումար հատկացնելու վերաբերյալ կարգադրություն է ստորագրել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 24-ին կարգադրություն է ստորագրել, որով «Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին աջակցման» հիմնադրամին հատկացվել է 1400.0 (մեկ միլիոն չորս հարյուր) հազար դրամ։

Կարգարդության մեջ ասվում է․

«1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի, 09 խմբի, 01 դասի «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններ ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին աջակցման» հիմնադրամին հատկացնել 1400.0 (մեկ միլիոն չորս հարյուր) հազար դրամ՝ Ծատուրյան-80 հոբելյանական հյուրախաղը իրականացնելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին կնքել նվիրատվության պայմանագիր:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա:

4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել