Կալանքի հարց այս պահին չկա․ ՔԿ-ն՝ բլոգեր Էրիկ Շահբազյանին կալանավորելու լուրերի մասին

Բլոգեր 222Lava-ն հայտարարություն էր տարածել ու խոսել իր հնարավոր ձերբակալության մասին։

Հիշեցնենք, որ բլոգեր Էրիկ Շահբազյանը (222Լava-ն) TikTok-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնում է, որ ՊԵԿ-ն իրեն 109 մլն դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկել:

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ վարույթը նախաձեռնվել է 281-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը)։

«Միջնորդություն չի ներկայացվել, խափանման միջոց կալանքի հարց այս պահին չկա»,-նշեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել