Բլոգեր 222Lava-ն հայտարարություն էր տարածել ու խոսել իր հնարավոր ձերբակալության մասին։
Հիշեցնենք, որ բլոգեր Էրիկ Շահբազյանը (222Լava-ն) TikTok-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնում է, որ ՊԵԿ-ն իրեն 109 մլն դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկել:
Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ վարույթը նախաձեռնվել է 281-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը)։
«Միջնորդություն չի ներկայացվել, խափանման միջոց կալանքի հարց այս պահին չկա»,-նշեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։