Ալյասկայում կործանվել է Bering Air ավիաընկերության ինքնաթիռը, հայտնում են մի շարք համաշխարհային ԶԼՄ-ներ։
Փետրվարի 7-ին Cessna 208 Caravan-ը չարտերային չվերթ էր իրականացնում։ Վայրէջքից քիչ առաջ Ալյասկայի ծոցի վրա ինքնաթիռն անհետացել է ռադարներից։ Հաջորդ օրը փրկարարները հայտնաբերել են դրա բեկորները։
Փորձաքննության տվյալներով՝ որոշ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք հանգեցրել են բարձրության և արագության արագ կորստի:
Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ ինը ուղևոր և օդաչուն, զոհվել են։
Միջադեպը Ալյասկայում 2013 թվականից ի վեր ամենասարսափելի ավիավթարն էր, երբ բեռնատար ինքնաթիռի վթարը նույնպես տասը մարդու կյանք խլեց։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ ավիավթարն է ԱՄՆ-ում։ Հունվարի 29-ին Վաշինգտոնում մարդատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախման հետևանքով 67 մարդ է զոհվել։ Փետրվարի 1-ին ավիաաղետի պատճառով Ֆիլադելֆիայում ևս յոթ մարդ է մահացել։