Կրեմլը հերքել է Պուտին-Թրամփ հանդիպմանը նախապատրաստվելու տեղեկությունները

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները դեռ չեն սկսել քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման հարցը, CNN-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա կոչ է արել «չշտապել» այս թեման քննարկելիս։

«Նրանք (Պուտինն ու Թրամփը) նախնական շփումներ չեն ունեցել՝ քննարկելու, թե արդյոք պետք է հանդիպել, թե ոչ, և անհրաժեշտության դեպքում՝ երբ և ինչպես», – ն ասել է Կրեմլի խոսնակը: Նա խոստացել է մեկնաբանել այս հարցը «հենց որ կոնկրետ բան լինի»։

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ պլանավորված հանդիպումների և շփումների մասին։ Նրա խոսքով՝ նախատեսված հանդիպումների քննարկումն ընթանում է «բավականին հաջող»։

Փետրվարի 5-ին Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև շփումները ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ իրականացվում են առանձին գերատեսչությունների միջոցով և վերջին շրջանում ակտիվացել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել