Թբիլիսիից չվերթն արտակարգ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 2-ին։ Վթարային վայրէջքի պատճառ է դարձել անսարքության սենսորի ակտիվացումը։ Ընկերությունը չի նշել, թե կոնկրետ որ մեկը։

Sukhoi Superjet 100-ը պատկանում է Азимут ընկերությանը, որը Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթեր է սկսել 2023 թվականի գարնանը։

Սա առաջին նման դեպքը չէ։ Թբիլիսիից թռիչքների վթարային վայրէջքներ են գրանցվել ինչպես 2023-ին, այնպես էլ 2024-ին։ Լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո պատժամիջոցների տակ է հայտնվել նաև ինքնաթիռների մասերի վաճառքը ռուսական ընկերություններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել