Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել․ The Times of Israel

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է՝ Գազայում հրադադարը չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ​​ստացել գերիների անունները, որոնք այսօր պետք է ազատ արձակվեն ՀԱՄԱՍ-ի կողմից։

The Times of Israel-ի փոխանցմամբ՝ Գազայում 13:15-ից հրադադարը մեկնարկել է, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ազատ արձակվող գերիների ցուցակը ստանալուց հետո։

Զինադադարի առաջին փուլն ի սկզբանե նախատեսված էր սկսել այսօր առավոտյան ժամը 8:30-ին, սակայն հետաձգվել է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը ուշացրել է երեք կին գերիների անունների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն այսօր կեսօրին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել