ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել Ջո Բայդենին՝ հիշեցնելով նրա դերը վերջին տարիների կարևորագույն մարտահրավերների հաղթահարման գործում:
«Չորս տարի առաջ, համաճարակի պայմաններում, մեզ հարկավոր էր առաջնորդ, որը մի կողմ կդներ քաղաքականությունն ու ճիշտ քայլեր կաներ։ Եւ Ջո Բայդենը հենց դա էլ արեց», – գրել է Օբաման:
Նա ընդգծել է Բայդենի կարևոր ներդրումը երկրի տնտեսության վերականգնման գործում, որն ԱՄՆ-ն հասցրել է դառնալ աշխարհում ամենաուժեղը: «Նա ապահովեց 17 միլիոն նոր աշխատատեղ, պատմական աճ աշխատավարձերում և առողջապահության ծախսերի նվազում», – նշել է Օբաման:
Բացի այդ, Օբաման շեշտել է Բայդենի հաջողությունները՝ կապված ենթակառուցվածքների վերակառուցման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար կարևոր օրենքների ընդունման հետ: