Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, որին իմփիչմենթ էր հայտարարվել 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն հայտարարելուց հետո, ասել է, որ ձերբակալությունն անօրինական է համարում։ Նա նշել է՝ որոշել է ենթարկվել իրավապահներին, որպեսզի «խուսափի արյունալի բախումից» ոստիկանության և իր անվտանգության ծառայության միջև, փոխանցում է Yonhap-ը։

Հարավային Կորեայի նախագահը կհարցաքննվի մոտակա 48 ժամվա ընթացքում՝ ռազմական դրություն մտցնելու հարցով։ Yonhap լրատվական գործակալությունը ընդգծում է, որ Յուն Սոկ Յոլը դարձել է երկրի առաջին գործող նախագահը, որը ձերբակալվել է քրեական գործով հարցաքննության համար։

Քննիչները հունվարի 3-ին են առաջին անգամ փորձել ձերբակալել Յուն Սոկ Յոլին, սակայն հանդիպել են նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցների դիմադրությանը: Դրանից հետո կալանավորման որոշման կատարումը կասեցվել է, սակայն քննիչներին հաջողվել է հասնել նոր որոշման ստացմանը և նախագահի ձերբակալմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել