Նշանակումներ և պաշտոնանկություններ ՊԵԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, որոշումներ է ստորագրել, որոնցով կարդային փոփոխություններ է կատարել Պետական եկամուտների կոմիտեում։

Այսպիսով՝

  • Վրեժ Մխիթարյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ,
  • Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Սահակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը վերանշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում,
  • Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Թամազյանը վերանշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում,
  • Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մանուկյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել