Ալիևը հայտարարել է, որ իրեն տրամադրված տեղեկատվության համաձայն՝ AZAL ինքնաթիռը, որը թռչում էր Բաքու-Գրոզնի երթուղով, եղանակային պայմանների վատթարացման պատճառով փոխել է ուղղությունը և շարժվել դեպի Ակտաու օդանավակայան, որտեղ վայրէջքի ժամանակ վթար է տեղի ունեցել։
«Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը վթարի կադրեր ունեն, որոնք հասանելի են բոլորին։
Սակայն աղետի պատճառները մեզ հայտնի չեն։ Տարբեր վարկածներ կան. կարծում եմ՝ դեռ վաղ է այս թեմայի շուրջ խոսելը։ Գործը պետք է ամբողջությամբ հետաքննվի»,-հայտարարել է Ալիևը։