AZAL ինքնաթիռի կործանման պատճառներն անհայտ են, կան տարբեր վարկածներ, դրանց մասին դեռ վաղ է խոսել․ Ալիև

Ալիևը հայտարարել է, որ իրեն տրամադրված տեղեկատվության համաձայն՝ AZAL ինքնաթիռը, որը թռչում էր Բաքու-Գրոզնի երթուղով, եղանակային պայմանների վատթարացման պատճառով փոխել է ուղղությունը և շարժվել դեպի Ակտաու օդանավակայան, որտեղ վայրէջքի ժամանակ վթար է տեղի ունեցել։

«Լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը վթարի կադրեր ունեն, որոնք հասանելի են բոլորին։

Սակայն աղետի պատճառները մեզ հայտնի չեն։ Տարբեր վարկածներ կան. կարծում եմ՝ դեռ վաղ է այս թեմայի շուրջ խոսելը։ Գործը պետք է ամբողջությամբ հետաքննվի»,-հայտարարել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել