Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից քննիչ է ձերբակալվել

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձերբակալվել է կենտրոն առաջին բաժնի քննիչ՝ 3000 դոլար կաշառքի կասկածանքով։

Հակակոռուպցիոն կոմիտեից Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին՝ քննիչը ձերբակալվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ չհայտնեցին` նախաքննության շահերից ելնելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել