Նախարար Հրայր Թովմասյանը 3-4 տարեկանում է գլխի է ընկել, որ Ձմեռ պապ իրականում չկա. տոնածառի տակ դրված իր նվերները ծնողների ձեռքի գործն են: Այս մասին նա ասաց Իրավաբան.net-ի հետ զրույցում:
«Որդիս էլ գիտի, որ Ձմեռ պապի չկա, բայց ինչ-որ հեռախոս է ուզել: Ասում է` պապ, գիտեմ, որ Ձմեռ պապի չկա, բայց հուսով եմ դու կառնես, կտաս»,- լրագրողների հետ տարեվերջյան ավանդական հանդիպման ժամանակ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը:
Նախարարի խոսքով` Նոր տարին հայերը շատ վատ, ոչ արդյունավետ ձևով են նշում, իսկ իրենց ընտանիքում Նոր տարին դիմավորում են գյուղում:
«Նոր տարին նշում եմ ծնողներիս հետ գյուղում շատ պարզ, սովորական, անհետաքրքիր ձևով: Չեմ էլ կարողանում այնպես անել, որ հետաքրքիր անցնի»,- ասաց նախարարը: