Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը COP29-ի շրջանակներում հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։
Զրույցի ընթացքում բարձր է գնահատվել Մեծ Բրիտանիայի կողմից Ադրբեջանում ականազերծմանն ուղղված աջակցությունը։
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետը հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։
Իլհամ Ալիևը նշել է, որ ներկայումս կողմերի միջև ընթանում են խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ, պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, լուրջ առաջընթաց կա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում։
Ալիևը հայտարարել է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները» Հայաստանի Սահմանադրությունից բացառելու կարևորության մասին։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կարևորությունը՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու և խաղաղ պայմանագիր ստորագրելու համար։