Իրավաբան.net-ի տեղեկություններով` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Գարիկ Ավագյանն այսօր դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացված մրցույթին է մասնակցել:
Մեր տեղեկություններով` նա առաջիկայում նշանակվելու է ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն ու տնտեսական հանցագործությունների գործերով վարչության պետ:
Նշենք, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի նշանակումից հետո Գարիկ Ավագյանը երկրորդ դատավորը կլինի, որ դատախազության համակարգ է տեղափոխվել:
Լուսանկարը` court.am-ի
Իրավաբան.net