«Ես խոստանում եմ, որ իմ պաշտպանական ճառը շատ հետաքրքիր է լինելու»․ Հրայր Թովմասյան

«Ես խոստանում եմ, որ իմ պաշտպանական ճառը և վերջին խոսքը չեմ ուզում ասել, որ սենսացիոն է լինելու, բացահայտումներ են լինելու, բայց խոստանում եմ, որ այն շատ հետաքրքիր է լինելու, և՛ էս գործի հետ կապված, և՛ դրան առնչվող, և՛ ընդհանրապես էն բոլոր հարցրերը, որոնց պատասխանները դուք էս ընթացքում ակնկալում էիք, ինչի հետ է կապված այս գործը, սա մենակ իմ գործն է, թե սա ավելի խորքային արմատներ ունեցող գործ է։

Ցավոք սրտի, մենք եզակի երկրներից չենք, որտեղ ցանկացած նոր իշխանություն փորձել է իրեն ենթարկեցնել բարձրագույն դատական ատյաններին, և այս առումով համաշխարհային փորձը շատ հետաքրքիր օրինակներ է տալիս, թե որտեղ է հաջողվել։ Ես իմ ճառում էդ բոլորին կանդրադառնամ»,-ասաց արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը դատարանի բակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել