«Ես իմ բոլոր աջակիցներին, ընկերներին խնդրում եմ, որ ինչ-որ հուզական ֆոնի մեջ չմտնեն։ Ես սա չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, որովհետև ես քաղաքականությունով չեմ էլ զբաղվում, որ քաղաքական ինչ-որ խնդիրներ տեսնեմ։ Ես, որ 2 տարի առաջ ազատվել եմ նույն այս դատարանից, նույն բառերն եմ ասել, հիմա էլ եմ նույնը ասում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը։
«Մարդիկ իրականությունը շատ քաղաքական կոնտեքստում են դիտարկում, և վերջին շրջանում շատ ակտուալ է դարձել, որ մարդիկ կարծիք են արտահայտում և ոչ ոք պատասխանատվություն չի կրում, հետևաբար՝ տանը բազմոցին նստած ինչ-որ ստատուսներ գրելը ամենահեշտ գործն է, ինձ թվում է, այսօրվա իրականության մեջ»։
Անդրադառնալով վերջին շրջանում մամուլի՝ իր նկատմամբ առաջացած հետաքրքրությանը՝ Առուշանյանը նշեց՝ «Բայց ես ե՞րբ չէի մամուլի ուշադրության կենտրոնում։ Շատերի համար ցանկալի է, որ սա քաղաքական հետապնդման ֆորմատում ներկայացնեն։ Այդ բոլոր հարցերին բազմիցս պատասխանել եմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ պայքարը չի եղել քաղաքական։ Ես պաշտոնի համար չեմ պայքարել, ես պայքարել եմ Արցախի համար, մեր հողի համար։ Դա իմ տեսակետն է եղել, դա իմ ընկերների տեսակետն է եղել։ Իմ գործը հետևյալն է, որ ես միշտ ցանկացել եմ, որ Գորիսը ավելի շեն լինի, և ամենակարևորը ֆակտորը այն է, որ մենք բազմիցս ունեցել ենք վատ մթնոլորտային իրավիճակ, շատ վատ է եղել իրավիճակը մեր քաղաքում։ Այսօր ես կարծում եմ, որ մեր ամենամեծ ձեռքբերումը այն է, որ գորիսեցիները ժամը 18։00-ից հետո, կարող եք տեսնել՝ բոլորը իրենց ընտանիքների հետ զբոսնում են, քաղաքը այնքան ուժեղ է, մթնոլորտը այնքան կայուն ու ստաբիլ է, որ նրանք սիրում են այս քաղաքը»։