Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցի հաղորդումը

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հերքել է երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին լրատվամիջոցի հաղորդումը։

Իրանական Fars լրատվական գործակալությունը երեկ հայտնել էր, թե ուղղաթիռի կործանման հետաքննությունն «ամբողջությամբ ավարտվել է» և, վկայակոչելով անանուն աղբյուրի, վթարի երկու պատճառ էր նշել՝ եղանակային վատ պայմանները և ուղղաթիռի անկարողությունը հաղթահարելու ծանրությունը՝ մառախուղի պայմաններում ավելի վերև բարձրանալու համար՝ պարզաբանելով, որ ուղղաթիռում երկու ուղևոր ավելի է եղել, քան նախատեսված է անվտանգության կանոնակարգով։

Պաշտոնական Իրանը այս տեղեկությունը համարել է «խեղաթյուրված»՝ հերքելով նաև ուղղաթիռում ուղևորների թվի հետ կապված հայտարարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել