Ռուսաստանը կշարունակի ամեն կերպ նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց բանակցությունների արդյունքում  համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում տեղ են գտել հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերելի ձևակերպումներ։

«Կողմերն ընդգծել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված հետագա պայմանավորվածությունների կարևորությունը՝ Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովելու համար։ Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը»,-նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ կան մի շարք կետեր, որոնք վերաբերվում են երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանը տարբեր մակարդակներում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի հրավերով երկօրյա պետական այցով Ադրբեջան էր ժամանել օգոստոսի 18-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել