Վահագն Վերմիշյանի գործով Վերաքննիչ բողոքը բավարարվել է և արձանագրվել, որ վերջինս ապօրինի է ազատվել աշխատանքից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ես չէի շտապել ուրախանալ, քանի որ հասկանում էի՝ այս իշխանություններն այնքան են ուզուրպացրել դատաիրավական համակարգը, որ այստեղ մի բան այն չէ։ Վճռաբեկ դատարանը կառավարության բերած վճռաբեկ բողոքն ընդունեց վարույթ և դիմեց ՍԴ՝ պարզելու, թե արդյոք Աշխատանքային օրեսնգրքի նորմերը կիրառելի են հանրային ծառայողների նկատմամբ, և սա այն պարագայում, երբ վճռաբեկ դատարանն ընդամենը այդ դեպքից 1 տարի առաջ հստակ արձանագրել էր, որ Աշխատանքային օրենսգրքի նորմերը կիրառելի են»։
Կոչուբաևի պնդմամբ՝ ՍԴ-ն տվել է հակաիրավական որոշում առ այն, որ Աշխատանքային օրենսգրքի նորմերը կիրառելի չեն հանրային ծառայողների վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ։
Նա նշում է՝ եթե նախկինում վճռաբեկ դատարանի դիրքորոշումներով անձին ազատելու համար Աշխատանքային օրենսգրքով նախատեսված պետք է լինեին որոշակի հիմքեր, ապա 1 տարի անց վճռաբեկ դատարանն առանց պատշաճ հիմնավորման շեղվեց իր կայացրած նախադեպային իրավունքից և կայացրեց որոշում, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառելի չեն Աշխատանքային օրենսգրքի նորմերը։
Մանարամասները՝ տեսանյութում։