«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի նկատմամբ ՍԴ-ի դիրքորոշման հապաղումը իրավական կոլապս է առաջացրել․ Ալեքսանդր Կոչուբաև

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռանագանձման» մասին օրենքի նկատմամբ ՍԴ-ի դիրքորոշման հապաղումը իրավական կոլապս է առաջացրել և օրենքի քաղաքականության մեջ որոշակի հարցեր այլ ձևով են ներկայացված։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Դատախազությունը հայցը ներկայացնում է՝ առանց հիմքի, հիմնավորման, թե գույքը ինչ չափանիշի կիրառմամբ է դիտարկվել ապօրինի, գործում է գույքի ապօրինի լինելու կանխավարկածը գործում է ապացուցման միակողմանի բեռ, ըստ որի՝ գույքի օրինական լինելու բեռը դրվում է միայն պատասխանողի վրա, և նմանատիպ բազամաթիվ խնդիրներ։ Ակնհայտ է՝ օրենքն այս տեսքով ունի շատ լուրջ սահմանադրականության խնդիր, ինչին Վենետիկի հանձնաժողովն էլ անդրադառնալով արձանագրել է մրցակցային դատավարության խնդիրներ»,-ընդգծեց Ալեքսանդր Կոչուբաևը։

Նրա խոսքով՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորները բավականին ինտենսիվ ժամանակահատվածում նիստեր հրավիրելով անում են ամեն ինչ, որպեսզի գույքերը արագ բռնագանձվեն և ՍԴ-ն նոր որոշմանն անդրադառնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել