«Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Ֆրանսիական France 2 հեռուստաալիքի ուղիղ եթերում հաղորդավարները սադրիչ հայտարարություններ են արել ադրբեջանցի մարզիկների հասցեին»,-նշվում է Բաքվի հայտարարության մեջ։
Երբ հայկական պատվիրակությունն էր անցնում, հաղորդավարներից մեկը հայտարարել է. «Հայաստան, մեր հայ ընկերներ. ֆրանսիացիների սրտին պատմականորեն մոտ երկիր… Հայ ժողովրդի համար նշանակալից տարի էր Լեռնային Ղարաբաղի անկմամբ՝ ադրբեջանական բանակի կողմից…»:
Երբ ադրբեջանական պատվիրակությունն էր անցնում, հաղորդավարն այն ներկայացրել է որպես «կովկասյան հանրապետություն, որը տարածքային հարցերով կոնֆլիկտի մեջ է Հայաստանի հետ»։
Ըստ ադրբեջանական կողմի՝ այս նկարագրությունը հստակ հակադրվում էր Հայաստանի հավաքականի ողջույնին և ընդգծում մեկնաբանի կողմնակալությունը։
Պաշտոնական Բաքուն նախատեսում է դիմել Միջազգային օլիմպիական կոմիտե՝ օլիմպիական սկզբունքների կոպիտ խախտման վերաբերյալ բողոքով։
Տեսանյութը՝ այստեղ։