«Կիևի ռեժիմը անհաջող մահափորձ է նախապատրաստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ անգլո-սաքսոն «վարպետների» անմիջական մասնակցությամբ և ֆինանսավորմամբ»․ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադրություն ենք դարձրել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխ․ վարչության պետ Կիրիլ Բուդանովի հարցազրույցին, որում նա խոստովանում է Ռուսաստանի նախագահի դեմ ապարդյուն մահափորձի մասին։
Կասկած չկա, որ նման հանցագործությունները ծրագրվել և ֆինանսավորվել են Կիևի ռեժիմի անգլո-սաքսոնական տերերի անմիջական մասնակցությամբ», – նշել է Զախարովան։