Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հուլիսի 30-ի որոշմամբ Լիլիթ Անտոնյանն ազատվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ․ 125 հիմնական դպրոցի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 130-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 1.5-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի հուլիսի 11-ի հ. Ն/38982-25 ծանուցումը, ինչպես նաև Լիլիթ Անտոնյանի հետ 2020 թվականի հուլիսի 30-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1-րդ կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝
1. Լիլիթ Աշոտի Անտոնյանին՝ 2025 թվականի հուլիսի 31-ից ազատել «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2020 թվականի հուլիսի 30-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2. «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Մարգարիտ Ուզունյանին»,-նշված է որոշման մեջ։