Հնդկաստանում ձերբակալել են գոյություն չունեցող երկրների դեսպանատներ բացած տղամարդուն

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է գոյություն չունեցող երկրների դեսպանատներ բացած տղամարդու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նյու Դելիի մոտակայքում վարձակալած շենքում նա կազմակերպել էր «Սեբորգա» և «Արևմտյան Արկտիկա» անվանած երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը։ 47-ամյա Հարշվարդհան Ջայնից առգրավվել են դիվանագիտական կեղծ համարանիշներով մեքենաներ, մոտ 4.5 միլիոն ռուփի (52 հազար դոլար) և այլ արտարժույթներով կանխիկ գումար:

Չարագործը ներկայանալով որպես դեսպանատան աշխատակից կամ, անգամ, դեսպան՝ մարդկանց խոստացել է աշխատանքի տեղավորել արտասահմանում, ինչի համար ստացել է որոշակի գումար: Ի հաստատումն իր խոսքերի և կարգավիճակի՝ իր մոտ եկած մարդկանց ներկայացրել է բազմաթիվ խմբագրված լուսանկարներ, որոնցում նա պատկերված է համաշխարհային առաջնորդների հետ: Ջայնի մոտ հայտնաբերվել են նաև կեղծ փաստաթղթեր՝ Հնդկաստանի և ավելի քան 30 երկրների կեղծված կնիքներով:

Տղամարդուն ներկայացվել է նաև արտասահմանյան կեղծ ընկերությունների միջոցով փողերի լվացման մեղադրանք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել