Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ KamAZ մակնիշի բեռնատարը կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ուղղել են բեռնատարը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: