«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրումն այսօր արդիական չէ»․ Հիքմեթ Հաջիև

Գերմանական թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման աշխատանքները շարունակելու մասին։

«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է. այստեղ իրական խաղաղություն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ լարվածության սրումը օրակարգում չեն։ Մնում են միայն առանձին վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։ Ահա թե ինչի համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը»,-ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել