Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Դեպի ծով ելք չունեցող երկրների հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի խորհրդարանական ֆորումին մասնակցելու համար 2025 թվականի օգոստոսի 3-7-ը Թուրքմենբաշի (Թուրքմենստան) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: