Հուլիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա անվտանգության խորհրդի տարվա չորրորդ նիստը, հայտնում է Ermenihaber-ը։
Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում օրակարգային հարցերի թվում կլինեն Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման գործընթացը, Սիրիայում տեղի ունցող վերջին իրադարձությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը և եվրոպական արտադրության Eurofighter կործանիչների գնման վերաբերյալ հարցերը։
Թուրքական մերձիշխանական Türkiye gazetesi թերթը նշում է նաև, որ անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։