Հաջիևը խոսել է Հայաստանում «ռևանշիզմի նոր ալիքի» մասին

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կառուցողականությունը ներկայումս կապված է այն փաստի հետ, որ խաղաղության գործընթացը գտնվում է երկու երկրների ձեռքում, և որոշումները կայացվում են անմիջապես պետությունների կողմից», – ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական և Ալիևի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

«Այս բանակցություններին ներկայացված չէին ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները։ Սենյակում գտնվում էին հայեր և ադրբեջանցիներ։

Մենք քաղաքակիրթ երկխոսություն ունեցանք։ Մեզ պետք չէ, որ որևէ մեկը թելադրի, թե ինչպես ապրել խաղաղության մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ մեր միջև դեռևս դիվանագիտական հարաբերություններ չկան, բանակցությունները շատ արդյունավետ էին», – ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել