«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով․ խափանման միջոցը` կալանք»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: