Անհայտ անձինք կրակ են բացել Իրանի Զահեդան քաղաքի դատարանի շենքի վրա․ զոհեր կան

Անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատարանի շենքի վրա, հաղորդում է IRIB-ը։

Հորդանանական «Ռոյա Նյուզ» հրատարակության հաղորդմամբ, որը հղում է կատարում Իրանի պետական հեռուստատեսությանը և սեփական աղբյուրներին, հարձակումը հանգեցրել է դատարանում անվտանգության ուժերի և հարձակվողների միջև կոշտ բախումների։ Զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ։

Տեսանյութը՝ այստեղ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել