Քաղաքացին մեղավոր ճանաչվեց շան նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար

Ամբաստանյալ  Գարիկ Ա․-ն մեղավոր ճանաչվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ շան նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր տնակի դիմաց, տառապանք պատճառելու ուղղակի դիտավորությամբ՝ շան գլխի և մեջքին փայտով բազմաթիվ հարվածներ հասցնելու համար՝ այդ կերպ շան նկատմամբ դրևորելով դաժան վերաբերմունք:

Հունիսի 17-ին դատավոր Արշակ Մաթևոսյանը հրապարակեց դատավճիռը, Գարիկ Ա․-ի նկատմամբ նշանակվեց տուգանք՝ 525 հազար դրամի չափով։

Պաշտպան Կարեն Մանուկյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել դատավճիռը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել