Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նոր նախագահին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին` Իրանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Հայտնում է Mir24-ը։

«Հարգելի՛ պարոն Փեզեշքիան, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ռուս-իրանական հարաբերությունները բարեկամական, բարիդրացիական բնույթ են կրում։ Մոսկվան և Թեհրանն արդյունավետորեն համակարգում են ջանքերը միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման ուղղությամբ», – ասվում է հեռագրում:

Պուտինը հույս է հայտնել, որ Փեզեշքիանի գործունեությունը կնպաստի բոլոր ուղղություններով կառուցողական երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ Ռուսաստանի և Իրանի ժողովուրդների, հանուն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել