Քրեակատարողական հիմնարկի տնտեսական մասի պայմանագրային աշխատողը փորձել է հիմնարկ ներս մտցնել թմրամիջոց

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ հիմնարկի տնտեսական մասի պայմանագրային աշխատող Ա Հ-ն փորձելու է հիմնարկ ներս մտցնել թմրամիջոց։

Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված տարածքային բաժնի ծառայողները հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին հունիսի 27-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, զննության են ենթարկել ԱՀ-ի մոտ առկա էլեկտրական շաղափիչը։

Արդյունքում` շաղափիչի միջից ծառայողները հայտնաբերել են 2 փաթեթ՝ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, բյուրեղանման, ընդհանուր 3,15 գրամ քաշով զանգվածներով։

ԱՀ-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ 

Ծանուցում Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել