Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը․ Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ,- այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյհուն  Բայրամովը Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել