«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ,- այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյհուն Բայրամովը Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը»։