«Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը։

Նախագծի ընդունման հիմնական նպատակը Որոշման 4-րդ հոդվածի 2 մասի կատարման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» № 967-Ն որոշմամբ հաստատված՝ «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագրի հաստատումն է, որի արդյունքում՝ կսահմանվի բնության հուշարձանի և դրա երկրատեղանքների նկարագրությունը, սահմանների նկարագիրը, հատակագիծը, պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները, ինչը համահունչ է «Բնության հատուկ պահպանվող տարաքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին:

Հրամանի նախագծում նշված է․

«Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելվածի:

Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում, որ ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշմամբ հաստատվել է 233 բնության հուշարձանների ցանկը, որտեղ ընդգրկվել են հազվագյուտ, եզակի, բացառիկ կամ տիպիկ, գիտական, հնէաբանական, էկոլոգիական, գեղագիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական գոյացություններ և բնապատմական համալիրներ: Վերոնշյալ երկրաբանական գոյացություններին բնության հուշարձանի կարգավիճակ տալու նպատակը՝ բնական, անխաթար վիճակով պահպանումն է և դրանց շուրջ զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը:

Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բնության հուշարձանների պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով, որում համաձայն նույն հոդվածի 3-րդ մասի՝ ընդգրկվում է անվանումը և դասակարգումը, տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները, նկարագրությունը, չափագրությունը և վիճակը, սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը, պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև հրաբխի՝ ժամանակի ընթացքում կրած փոփոխությունները, այդ թվում մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքների առկայությունը, ինչպես նաև իրականացված հողային աշխատանքների արդյունքում տեղի ունեցած ֆիզիկական հատկանիշների, այդ թվում՝ ռելիեֆի փոփոխությունները, ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնվել և իրականացվել են հրաբուխի երկրաձևաբանական, երկրաբանա-հրաբխագիտական և իրականացված հողային աշխատանքների մանրամասն նկարագրի կազմման, ներկա իրավիճակի վերլուծության, հրաբխի գիտական և զբոսաշրջային արժեքի գնահատման, ինչպես նաև կարգավիճակի համապատասխանության գնահատման աշխատանքներ, այդ թվում հրաբուխի երկրաբանական տեսակետից անբաժանելի մաս հանդիսացող տարածքների քարտեզագրում:

Նշված աշխատանքների արդյունքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա առանձնացվել են բնապահպանական, երկրագիտական և զբոսաշրջային արժեք ներկայացնող 9 երկրատեղանքներ (ընդհանուր՝ 148,75 հա մակերեսով), որոնց հիման վրա հաստատվել է Կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի սահմանները և ընդհանուր տարածքի չափը հաստատելու, Ակունք համայնքի Ակունք, Զովաշեն, Հատիս և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը որպես նվիրաբերություն ընդունելու, նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին» № 715-Լ որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշմամբ, վերոնշյալ հողերի սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելուց հետո՝ շրջակա միջավայրի նախարարությանը հանձնարարվել է մեկնարկել այդ հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման գործընթաց, այդ գործընթացներին զուգահեռ հանձնարարվել է նաև մեկնարկել բնության հուշարձանի անձնագրի մշակման և հաստատման աշխատանքներ:

Նախագծի ընդունմամբ կհաստատվի «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը, որի արդյունքում՝ կսահմանվի բնության հուշարձանի և երկրատեղանքների նկարագրությունը, սահմանների նկարագիրը, հատակագիծը, պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները, տեղեկատվություն հողօգտագործողի և սեփականատիրոջ, ինչպես նաև պահպանությունն իրականացնող սուբյեկտի վերաբերյալ: Արդյունքում՝ բնության հուշարձանի երկրատեղանքների շուրջ կստեղծվի նաև զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման հնարավորություն:

Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը՝ բնության հուշարձանի անձնագրի հաստատմամբ կամրագրվի նաև վերջինիս պահպանությունն իրականացնող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը, տվյալ դեպքում՝ պահպանության սուբյեկտ է հանդիսանալու Ակունք համայնքը, որն իր միջոցների հաշվին իրականացնելու է համայնքի վարչական սահմաններում գտնվող բնության հուշարձանի առանձնացված երկրատեղանքների պահպանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել