Սա է պատճառը, որ մենք 2018 թվականին Հայաստանում իրականացրել ենք ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանին անհրաժեշտ է անվտանգություն, այս մասին Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ մենք այդ անվտանգությունը պիտի ապահովենք և այդ անվտանգությունն ապահովելու համար է, որ մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգ։ Այդ անվտանգությունն ապահովելու համար է, որ մենք որդեգրել ենք սահմանազատման օրակարգը։ Այս Հայաստանին և նրա ժողովրդին անհրաժեշտ է բարեկեցություն։ Այս է պատճառը, որ մենք որդեգրել ենք տնտեսական զարգացման քաղաքականություն։ Այդ թվում՝ որդեգրել ենք տարածաշրջանում կոմունիկացիաների բացման քաղաքականություն, որովհետև դա մի գործոն է, որը անհրաժեշտ է, այդ թվում՝ բարեկեցությունը մեր երկրում ապահովելու համար։ Դրա համար է, որ մենք որդեգրել ենք կրթությունը զարգացնելու քաղաքականություն, դրա համար է, որ մենք որդեգրել են ազատ տնտեսական գործունեության քաղաքականություն»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներին պետք է ազատություն․ «Սա է պատճառը, որ մենք 2018 թվականին Հայաստանում իրականացրել ենք ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, որը Հայաստանի քաղաքացիներին արդեն իսկ բերել է ազատություն»։

Մանրամասները՝ տեսանյությում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել