Ներկայիս դե ֆակտո իշխանության վարած քաղաքականությունը չի գոհացնում և չի բավարարում Հայաստանի ազգային-պետական շահերին․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունների, ստեղծված իրադրության մասին նշեց, որ ակնհայտ է՝ ներկայիս դե ֆակտո իշխանության վարած թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը չի գոհացնում և չի բավարարում Հայաստանի ազգային-պետական շահերին և ՀՀ բնակչության մեծամասնությունը դեմ է վարվող քաղաքականությանը։

«Կարծում եմ՝ այս շարժումը բոլոր իմաստներով խորհրդանշում է այդ հանրային բողոքը  և այդ հանրային բողոքը, բնականաբար, արդարացված է և համապատասխան է ժողովրդավարության բոլոր չափորոշիչներին»։

Հարցին, թե արդյոք հավաքավածների թիվը բավական է իշխանափոխության հասնելու համար, նա ասաց՝ չի կարծում, թե ամեն բան որոշվելու է միայն փողոցներում մարդկանց քանակով, թեև դա շատ կարևոր հանգամանք է, բայց էլ ավելի կարևոր քաղաքական հանգամանքներ կան, այս պահին Հայաստանում առկա են բոլոր հիմքերը հասնելու ազգային իշխանափոխության։

«1-ին հիմքը հանրային մեծ դժգոհությունն է վարվող քաղաքականությունից, 2-րդն այն, որ հայկական քաղաքական, մտավոր, ազգային վերխանխավը բառի դրական իմաստով, ևս տեսնում է այն խնդիրներն ու մարտահրավերները, որ կան, և արտահայտում է իր կարծիքն այդ խնդիրների լուծման ուղղությամբ, որի առաջին քայլը պիտի լինի ազգային իշխանափոխությունը։

3-րդը, որ մենք տեսնում ենք փաստացի անդադար տապալումներ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության բոլոր հարցերում, որոնք ոչ մի տեղ չեն կանգնում, դարձյալ գիտակցում է ՀՀ մեծամասնությունը։ Վերջինը, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը չի վայելում հանրային իրական աջակցություն, ինչի վկայությունն են սոցիալական հարցումներն ու փողոցային ակցիաների ժամանակ մենք չենք տեսնում որևէ իրական աջակցություն իշխանություններից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել