Թուրքագետ Վարուժան Գեղամյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողությունների, ստեղծված իրադրության մասին նշեց, որ ակնհայտ է՝ ներկայիս դե ֆակտո իշխանության վարած թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը չի գոհացնում և չի բավարարում Հայաստանի ազգային-պետական շահերին և ՀՀ բնակչության մեծամասնությունը դեմ է վարվող քաղաքականությանը։
«Կարծում եմ՝ այս շարժումը բոլոր իմաստներով խորհրդանշում է այդ հանրային բողոքը և այդ հանրային բողոքը, բնականաբար, արդարացված է և համապատասխան է ժողովրդավարության բոլոր չափորոշիչներին»։
Հարցին, թե արդյոք հավաքավածների թիվը բավական է իշխանափոխության հասնելու համար, նա ասաց՝ չի կարծում, թե ամեն բան որոշվելու է միայն փողոցներում մարդկանց քանակով, թեև դա շատ կարևոր հանգամանք է, բայց էլ ավելի կարևոր քաղաքական հանգամանքներ կան, այս պահին Հայաստանում առկա են բոլոր հիմքերը հասնելու ազգային իշխանափոխության։
«1-ին հիմքը հանրային մեծ դժգոհությունն է վարվող քաղաքականությունից, 2-րդն այն, որ հայկական քաղաքական, մտավոր, ազգային վերխանխավը բառի դրական իմաստով, ևս տեսնում է այն խնդիրներն ու մարտահրավերները, որ կան, և արտահայտում է իր կարծիքն այդ խնդիրների լուծման ուղղությամբ, որի առաջին քայլը պիտի լինի ազգային իշխանափոխությունը։
3-րդը, որ մենք տեսնում ենք փաստացի անդադար տապալումներ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության բոլոր հարցերում, որոնք ոչ մի տեղ չեն կանգնում, դարձյալ գիտակցում է ՀՀ մեծամասնությունը։ Վերջինը, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը չի վայելում հանրային իրական աջակցություն, ինչի վկայությունն են սոցիալական հարցումներն ու փողոցային ակցիաների ժամանակ մենք չենք տեսնում որևէ իրական աջակցություն իշխանություններից»։
Մանրամասները՝ տեսանյութում։