Հունիսի 10-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կիևյան և Հ. Քոչար փողոցներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-հայտնում են ՀՈԱԿ-ից։