Բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները․ ԿՇՄՊ ՀՈԱԿ

Հունիսի 10-ին՝ ժամը 23։00-04։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կիևյան և Հ. Քոչար փողոցներում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա քիմիական պայքար)։

«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-հայտնում են ՀՈԱԿ-ից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել