ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում զորահավաքի անհրաժեշտություն չկա։ Նա պարզաբանել է, որ զորհավաք անցկացնելու ծրագրեր չկան։
«Մենք թշնամուն դուրս ենք մղում այն տարածքներից, որոնք պետք է մեր վերահսկողության տակ դրվեն։ Այս առումով մենք մոբիլիզացիայի կարիք չունենք։
Մենք դա չենք ծրագրում»,- ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ առաջնորդը։
Նա հավելել է, որ 2024 թվականին Հատուկ ռազմական գործողությանը մասնակցելու համար պայմանագիր է կնքել 160 հազար մարդ։