«Ժամը 06.00-ից 06.40 մեր առաջին հեծանվային զբոսանքը Երեւանի փողոցներով՝ կայացավ։ Հեծանիվը ազատություն է, հեծանիվը թիմայնություն է, հեծանիվը թռիչք է։ Կեցցե հեծանիվը»,-գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինստագրամյան իր էջում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը քաղաքացիներին հրավիրել էր իր հետ հեծանվային զբոսանքի։
Նա նաև նշել էր, որ եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպվի, բայց միանալու համար չորս պայման կա. «Առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ամենաուշը ժամը 07:00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը. այսինքն՝ առավոտյան 06:00-ին պետք կլինի շարժվել պայմանավորված տեղից»։